AM
22 November 2002 - 18:28 AMT

DAEWOO ENGINEERING-Ը ՍՏԱՆՁՆԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՇԽԻՉ ԷՆԵՐԳԱՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Կորեական «Daewoo Engineering» ընկերությունը ստանձնել է հայկական բաշխիչ էներգացանցերի տեխնիկական կառավարումը: Ինչպես տեղեկացրել են «Հայաստանի բաշխիչ էներգացանցեր» ընկերության մամլո ծառայությունում, «Daewoo Engineering»-ը հարուստ փորձ ունի այդ ոլորտում: Նշենք, որ «Հայաստանի բաշխիչ էներգացանցեր»-ը պատկանում է «Midland Resources Holding» բրիտանական ընկերությանը: