AM
22 November 2002 - 15:20 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՊՐԱՀԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

Պրահայում ընթացող Եվրաատլանտյան գործակցության խորհրդի հերթական գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ ժակ Շիրակը հանդիպում է ունեցել Հայաստանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորման հարցը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Ռոբերտ Քոչարյանը գոհունակություն է հայտնել հանդիպման արդյունքներից: Նշենք, որ Չեխիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել նաեւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ: