Այսօր ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը` արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանի գլխավորությամբ փոխադարձ աշխատանքային այցով մեկնել է Իսրայել: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հայկական պատվիրակությունը անցկացնելու է երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ հերթական քաղաքական խորհրդակցություններ: