AM
22 November 2002 - 15:11 AMT

ՍՊԱՍՎՈՒՄ Է ԲԵԼԱՌՈՒՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Նոյեմբերի 25-27-ը տեղի կունենա Բելառուսի պաշտպանության նախարար Լեոնիդ Մալցեւի պաշտոնական այցը Հայաստան: Ինչպես տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության հարցերը: Նշենք, որ օրերս Բելառուսի խորհրդարանը վավերացրել է սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի փոխադարձ մատակարարումների մասին հայ-բելառուսական միջկառավարական համաձայնագիրը: