Հավանական է, որ Հայաստանի ու Ադրեբջանի նախագահներ ՍերժՍարգսյանի և ԻլհամԱլիևի հանդիպումը կայանա առաջիկա շաբաթների ընթացքում` դեկտեմբերի սկզբին: Այս մասին նոյեմբերի 18-ին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումը 2014-ի հոկտեմբերի 27-ին էր՝ Փարիզում:
«Հավանական եմ համարում, որ նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպումը կլինի առաջիկա շաբաթների ընթացքում` դեկտեմբերի սկզբին: Թե որ օրը և որտեղ տեղի կունենա այդ հանդիպումը, նախագահի աշխատակազմը կհայտնի սահմանված կարգով», – ասել է Շարմազանովը, հաղորդում է Sputnik Արմենիան:
Հոկտեմբերի 26-28-ին տարածաշրջան կատարած այցի արդյունքում Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ ասված էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են մինչև տարեվերջ բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը: