Ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է դարձել 447 հայ փախստական Ադրբջանից եւ նախկին ԽՍՀՄ այլ շրջաններից: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի օգնական Էմիլ Սահակյանը: Նրա խոսքերով, ինչպես եւ նախորդ ամիսներին, առավել հաճախ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու խնդրանքով դիմել են Երեւանում բնակվող փախստականները, որոնցից 130-ը հոկտեմբերին ստացել է համապատասխան փաստաթուղթ: 2002 թվականի 10 ամիսներին, ընդհանուր առմամբ, ՀՀ քաղաքացիություն է ստացել Ադրբեջանից եւ նախկին ԽՍՀՄ այլ շրջաններից եկած 7664 հայ փախստական: