Մինչեւ տարեվերջ Հայաստանը կմիանա Քիմբերլիի սերտիֆիկացման նախագծին, որը կոչված է սանձահարել ադամանդների ապօրինի շրջանառությունը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում, այդ գործընթացի մասնակիցները մտադիր են ապահովել հսկողությունը չմշակված ալմաստների եւ ադամանդների առեւտրի համակարգի նկատմամբ: Փաստաթուղթը չստորագրած երկրներին արգելվում է ալմաստների հետ կապված առեւտրային գործառնություններ կատարել համաշխարհային շուկաներում: Տարվա սկզբից գործընթացի մասնակից է դարձել աշխարհի 52 պետություն: