AM
21 November 2002 - 14:27 AMT

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՆԿԱՐՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԳԻՆ ՈՒՆԵՆ

Նախօրեին Լոնդոնի «Սոթբիս» աճուրդում ավելի քան 500 հազար ֆունտ սթերլինգով վաճառվել են ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու երեք նկարները: Փորձագետների կարծիքով, ինչպես հաղորդում է ՐԻԱ «Նովոստի» գործակալությունը, աճուրդի հանված շատ նկարներ ավելի շատ կոմերցիոն հետաքրքրություն են ներկայացնում, քան գեղարվեստական: Ինչպես հայտնի է դարձել աճուրդի կուլուարներում , վաճառված նկարների մեծամասնությունը կհայտնվի Ռուսաստանում, քանի որ դրանց գնումը կատարվել է ռուսաստանցի պատվիրատուների համար: