AM
18 Դեկտեմբեր 2015 - 08:41 AMT

Ոսկեպարում 2 մարդ է վիրավորվել ականի պայթյունից

Դեկտեմբերի 18-ին ժամը 10:48 ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում՝ եկեղեցու հարևանությամբ, տեղի է ունեցել ականի պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ երկու քաղաքացի ականի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել, հայտնում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Տուժածները տեղափոխվել են Նոյեմբերյան քաղաքի բժշկական կենտրոն:

Լրացուցիչ տեղեկություններ նախարարությունը կտրամադրի ավելի ուշ: