Նոյեմբերի 21-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնելու է Պրահա` Եվրատլատյան գործընկերության խորհրդի գագաթաժողովին մասնակցելու համար: Նույն օրը տեղի կունենա նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ: Ավելի ուշ, երկու երկրների ղեկավարներին կմիանան նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված են նաեւ Հայաստանի նախագահի հանդիպումերը Ֆրանսիայի եւ Վրաստանի ղեկավարներ Ժակ Շիրակի եւ Էդուարդ Շեւարդնաձեի հետ: Նոյեմբերի 22-ին Ռոբերտ Քոչարյանը ելույթ կունենա Եվրատլատյան գործընկերության խորհրդի գագաթաժողովում: