ՀՀ Կառավարությունը հունվարի 14-ին ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է Սաղմոսավան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.4 հա հողերը փոխանցել Հայաստանի Առաքելական եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)՝ մշակույթի կենտրոն կառուցելու խնդիրը կարգավորելու համար:
Հիմնավորման մեջ նշված է, որ նշված տարածքը չի օգտագործվում, համայնքը մշակույթի կենտրոն չունի և Առաքելական եկեղեցին պատարաստակամություն է հայտնել ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.508 հա (ծածկագիր 0007-0146) հողամասից 0.4 հա տարածքը եկեղեցուն հանձնելու դեպքում կառուցել մշակույթի կենտրոն:
Սաղմոսավան գյուղի արևելյան կողմում, Քասաղ գետի աջ ափին է գտնվում XIII-րդ դարում կառուցված Սաղմոսավանքը: Այս կառուցվել է Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և այդ իշխանական ընտանիքի կողմից։ 1255-ին վանքում կառուցվել է ձեռագրերի գրատուն, որի արևմտյան ճակատում գտնվում են խաչքարեր։






