AM
19 November 2002 - 14:37 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սերժ Սարգսյանը եւ Սերգեյ Իվանովը Մոսկվայում կստորագրեն ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող պայմանագիր: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ՀՀ պաշտպանության մամուլի ծառայությունից, ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա: Այստեղ նա կմասնակցի ԱՊՀ պետությունների եւ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհուրդների հերթական նիստերին: Ռուսաստանի մայրաքաղաք այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ հայ-ռուսաստանյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իլիա Կլեբանովի հետ: