AM
18 November 2002 - 14:54 AMT

ՊՐԱՀԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն մտադիր է հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Հեյդար Ալիեւին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը կկայանա նոյեմբերի 21-22-ին Պրահայում: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այդ մասին Վրաստանի ղեկավարը հայտնել է` հանդես գալով Թբիլիսիյում իր ավանդական մամլո ասուլիսի ժամանակ: Նա նաեւ հայտարարել է, որ Պրահայի գագաթնաժողովին «Վրաստանի ժողովրդի անունից հայտ կներկայացվի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ»: