AM
19 November 2002 - 17:54 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՎԿԱՅՈՒՄ Է ԱՅԴ ԵՐԿՐԻ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ադրբեջանում զինված ուժերի օգնության հիմնադրամի ստեղծումը վկայում է ադրբեջանական պետության անկարողության մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար Կարեն Բաբուրյանը: «Հակառակ դեպքում պաշտոնական Բաքուն բանակ պահելու բեռը չէր դնի ժողովրդի ուսերին»,- ասել է Բաբուրյանը: Նա չի բացառել նաեւ, որ սրանով Ադրբեջանի նախագահը շանտաժի է ենթարկում միջազգային միջնորդներին` սպառնալով պատերազմ սկսել այն դեպքում, եթե խնդրի լուծումը ձեռնտու չլինի ադրբեջանական կողմին: ԼՂ անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ ղարաբաղյան խնդիրը չունի ռազմական լուծում, եւ պատերազմ սկսած կողմն անպայման կարժանանա համաշխարհային հանրության դատապարտմանը եւ պատժամիջոցների կենթարկվի համապատասխան միջազգային կառույցների կողմից, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմամբ: