AM
16 November 2002 - 14:33 AMT

ԱԲԽԱԶԻԱՅՈՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՎԵԼ ԶՈՒՍՊ ԵՆ ԴԱՐՁԵԼ

Երկաթուղու աբխազական հատվածով հաղորդակցության վերականգնման շուրջ բանակցություններն առավել զուսպ բնույթ են ձեռքբերել: Այդ մասին, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, խնդրի նկատմամբ կողմերի վերաբերմունքը նախկինում զգալիորեն ավելի խիստ է եղել: Սակայն, Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, առայժմ անհնարին է կանխատեսել երկաթուղու տվյալ հատվածում երթեւեկության վերականգնման ժամկետները, քանզի խնդիրը կապված է վրաց-աբխազական հակամարտության հետ: «Հայաստանը մտադիր է հետագայում եւս բարձրացնել այդ հարցը եւ պահանջել այդքան կարեւոր տրանսպորտային միջանցքի բացումը»,- ասել է Հայաստանի ղեկավարը: