AM
15 November 2002 - 15:32 AMT

ԵԱՀԿ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

Դեկտեմբերի 6-7-ը պորտուգալական Պորտո քաղաքում տեղի կունենա ԵԱՀԿ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում, որի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի խոսքերով` այդ հանդիպման նախաշեմին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով անձնական ներկայացուցիչները պետք է ընդհանուր մոտեցումներ մշակեն, որոնցում հստակորեն նշված կլինի տվյալ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: «Կարծում եմ, որ հնարավորություն կա գալու ընդհանուր համաձայնության»,- ընդգծել է ԱԳ նախարարը: