Պրահայում այսօր սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով անձնական ներկայացուցիչների հերթական երրորդ հանդիպումը: Այդ նպատակով, Չեխիայի մայրաքաղաք է մեկնել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Թաթուլ Մարգարյանը: Այնտեղ նա հանդիպելու է իր ադրբեջանցի գործընկեր Արազ Ազիմովի հետ: