Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ մեկնել է Փարիզ: Այցի նպատակն է` մասնակցել նոյեմբերի 17-ին Ֆրանսիայում կազմակերպվող հեռախոսային մարաթոնին, որը կանցկացվի Լեռնային Ղարաբաղի համար կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության համար միջոցներ հավաքելու նպատակով: Ենթադրվում է, որ նոյեմբերի 18-ին ԼՂՀ նախագահը Ֆրանսիայից կմեկնի ԱՄՆ, որտեղ նոյեմբերի 28-ին նախատեսվում է նմանատիպ հեռուստամարաթոնի անցկացում: ԱՄՆ կատարելիք այցի շրջանակներում նախատեսվում են նաեւ հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների, հայտնի ամերիկացի բարերարների, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայցուցիչների հետ: