Գերմանական Դյուսելդորֆ քաղաքում կայացել է Ադրբեջանի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարների հանդիպումը: Պատվիրակությունները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղի անցկացման վայրը` 2008 թվականի Եվրոպայի Առաջնության նախընտրական փուլի շրջանակներում: Ադրբեջանական պատվիրակությունը ղեկավարել են Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիցայի նախագահ Ռամիս Միրզոյեւն ու գլխավոր քարտուղար Ֆուադ Ասադովը, իսկ հայկական կողմը` ՀՀ ֆուտբոլայաին ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ գլխավոր քարտուղար Արմեն Մինասյանը: Կողմերին չի հաջողվել պայմանավորվել:
ԱՖՖԱ-ի Տեղեկատվության եւ հասրակայնության հետ կապերի վարչության ղեկավար Միքայել Ղուլիեւը հայտնել է, որ հանդիպման ընթացքում ադրբեջանական ֆեդերացիայի ղեկավարությունը հայտարարել է այն մասին, որ չի փոխել իր դրքորոշումը եւ պնդում է այս խաղերը անցկացնել չեզոք դաշտում:
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները եւս մեկ անգամ հայտարարել են այն մասին, որ հանդես են գալիս Արդբեջանի եւ Հայաստանի հավաքականների պաշտոնական խաղերը Երեւանում եւ Բաքվում անցկացնելու օգտին: Ֆեդերացիաների ղեկավարների հանդիպումները կշարունակվեն, հաղորդում է ԱՊԱ-ն: