AM
15 July 2003 - 18:20 AMT

ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐԳԱՎՈՐԻ ՍԵՎ ԽԱՎԻԱՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Հայաստանը նախատեսում է հաջորդ տարվանից սկսել թառափի խավիարի արտահանումը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է «Ակվատեխ» ՓԲԸ ձկնային տնտեսության տնօրեն Արկադի Գեւորգյանը: Նրա խոսքերով` արդեն 2004 թվականին Հայաստանը կարտահանի մոտավորապես 10-12 տոննա խավիար: Միեւնույն ժամանակ Ա. Գեւորգյանը նշել է, որ Հայաստանը, ունենալով հարուստ բնական եւ ջրային պաշարներ, դժվարությամբ է դուրս գալիս միջազգային շուկա: Ձեռնարկությանը հաջողվել է թառափի խավիարի մի քանի փորձնական մատակարարումներ կատարել Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, ՄԱԷ: