AM
13 November 2002 - 15:36 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՃԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը այսօր իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում ռազմական ծախսերի աճի կապակցությամբ: «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, նախարարը նշել է, որ Հայաստանի ռազմական ծախսերը մեկ երրորդով քիչ են Ադրբեջանի ծախսերից: Միեւնոււյն ժամանակ Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ այդ մտահոգությունը խուճապի կամ վախի պատճառ չպետք է դառնա, այլ առիթ կհանդիսանա մտորումների եւ սեփական թերությունների վերացման համար: Պաշտպանության նախարարը հայտնել է նաեւ, որ վերջին չորս օրվա ընթացքում Հայաստանի նախագահը մի շարք տեսչական այցեր է կատարել զորամասեր: