AM
29 January 2007 - 15:12 AMT

Լեւոն Արոնյան` Corus-2007 միջազգային շախմատային մրցույթի հաղթող

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը դարձել է 19-րդ կարգի Corus-2007 միջազգային շախմատային մրցույթի հաղթող, որը կայացել է հոլանդական Վեյք ան-Զեե քաղաքում: Ամենահզոր A խմբում 13 տուրերից հետո երեք շախմատիստներ` Արոնյանը, բուլղարացի Վեսելին Տոպալովը եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը հավաքել են 8,5 միավոր, սակայն հավեյլալ ցուցանիշներով հաղթող է ճանաչվել հայ շախմատիստը: Ամբողջ մրցախաղի ընթացքում Արոնյանը կայուն խաղ է ցուցադրել. չորս հաղթանակ, ոչ մի պարտություն, իսկ ոչ ոքի խաղացած պարտիաներում, մասնագետների գնահատականներով, նա ուներ որոշակի դիրքային առավելություն: Գործող աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը զբաղցրել է չորրորդ տեղը, հավաքելով 8 միավոր: