AM
12 November 2002 - 18:11 AMT

ՍՏԵՂԾԵԼՈՎ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ` ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ՁԳՏՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՎՐԱ

Ադրբեջանում զինված ուժերին օգնության հիմանդրամի ստեղծումը Լեռնային Ղարաբաղում գնահատում են որպես պաշտոնական Բաքվի` Ադրբեջանի հասարակության ուշադրությունը ղարաբաղյան խնդրի վրա կենտրոնացնելու փորձ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԼՂ-ի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա կարծիքով, այսօր Ադրբեջանի հասարակությունն այլեւս չի ընկալում ղարաբաղյան խնդիրը որպես առաջնային: «Չեմ կարծում, որ ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար Ադրբեջանին անհրաժեշտ է ստեղծել նման հիմնադրամ», – նշել է Աթանեսյանը: Ուղղակի, հասարակության ուշադրության հրավիրումը ղարաբաղյան հարցին, հնարավոր է, կապահովի Ադրբեջանի ներկայիս ղեկավարությանը բավականին մեծ քանակությամբ ձայներ` 2003թ. կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ: