Ռուսաստանը կմասնակցի Cooperative Best Effort-2003 զորավարժություններին, որոնք կանցկացվեն Հայաստանում հաջորդ տարվա հունիսին` ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Ինչպես հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ Միքայել Մելքոնյանը, ռուսական կողմի որոշումը մեծապես պայմանավորված է նրանով, որ զորավարժություններն անցկացվելու են Հայաստանի տարածքում: Միեւնույն ժամանակ նա հիշեցրել է, որ Ռուսաստանը չի մասնակցել զորավարժություններին, որոնք անցկացվել են այս տարի Վրաստանում: