AM
11 November 2002 - 19:12 AMT

ԱՎԵԼԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՉԱՓԸ

2003 թվականի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղին տրամադրվող պետական վարկը կկազմի 9,5 մլրդ դրամ, ինչը 0,5 միլիարդով գերազանցում է ընթացիկ տարում տրամադրված վարկի գումարը: Տվյալ թեման, մասնավորապես, քննարկման առարկա կդառնա աշխատանքային այցով Երեւան ժամանած Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպումների ընթացքում Հայաստանի քաղաքական եւ գործարար շրջանակների հետ: