AM
11 Ապրիլ 2016 - 07:32 AMT

Լռության երթ դեպի Եռաբլուր՝ զոհված զինվորների հիշատակին [ֆոտոռեպորտաժ]

Երևանում ապրիլի 10-ի երեկոյան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի 2-ից ի վեր մի քանի օր շարունակ հակառակորդի ձեռնարկած ռազմական գործողությունների ժամանակ զոհված հայ զինծառայողների հիշատակին Լռության երթ է անցկացվել: Հավաքված հարյուրավոր մասնակիցները Ստ. Շահումյանի հրապարակից շարժվել են դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ խորհրդանշական մոմավառություն են իրականացրել:

Հայկական կողմը լարվածության օրերի ընթացքում 64 զոհ է տվել, ևս 1 զինծառայող դեռ անհետ կորած է: