Երեկ մի խումբ ադրբեջանցի լրագրողներ պիկետ են անցկացրել Բաքվի քաղաքապետարանի առջեւ` բողոքելով անկախ տպագիր ԶԼՄ-ների տարածման գործում քաղաքային իշխանությունների արգելքների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, պիկետի բանաձեւում ասվում է, որ ոստիկանությունը հակազդում է թերթերի տարածմամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությանը: Նման փաստերի կրկնման դեպքում լրագրողները հայտարարել են նոր զանգվածային գործողությունների դիմելու պատրաստակամության մասին: