Հայաստանը միշտ հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին բանակցությունների միջոցով` միեւնույն ծամանակ պատրաստ լինելով նրա լուծմանը ռազմական միջոցով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանը մոսկովյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որոնք Երեւանում էին գտնվում «Հեռանկար» ռազմավարական կենտրոնի հրավերով: Խոսնակը ընդգծել է, որ հիմնախնդիրը պետք է իր իրավացի լուծումը ստանա, որպեսզի այն չվերսկսվի կրկին: Նրա խոսքերով, տվյալ հարցի լուծմանը կարող է նպաստել Հարավային Կովկասի պետությունների հավասար մասնակցությունը տարածաշրջանային նախագծերին: Նշենք, որ պատվիրակության կազմում են «Կոմսոմոլսկայա պռավդա»-ի, «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի, «Սոբեսեդնիկ»-ի, «Կոնտինենտ»-ի, «Ռադիո Կուլտուրի»-ի, «Ռոսիա»-ի, «ՌոսԲալտ» գործակալության, ինչպես նաեւ Մոսկվայի լրագրողների միության ներկայացուցիչները: