Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եւ Եվրախորհրդի Գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը Ստրասբուրգում քննարկել են տարածաշրջանային խնդիրներ եւ կարծիքներ փոխանակել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ներկա փուլի վերաբերյալ: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում կայացած տեղական մարմինների եւ առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր: