AM
24 Ապրիլ 2016 - 10:53 AMT

Վարչապետ. Բանակը սպառազինելու ֆինանսական խնդիր չունենք, գործընթացն առաջ է գնում

ՀՀ-ն բանակը սպառազինելու ֆինանսական խնդիր չունի: Այս մասինԾիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Մենք որևէ ֆինանսական խնդիր չունենք մեր բանակը սպառազինելու, դա որևէ մեկի համար թող չդառնա քննարկման առարկա», – ասել է Աբրահամյանը։

Հարցին, թե սպառազինության հետ կապված պայմանագրերն ի՞նչ ընթացքի մեջ են, վարչապետը պատասխանել է. «Իրենց բնականոն հունով ընթանում են, մենք որևէ խնդիր չենք ունենալու»։

2015-ին Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր կնքեցին, որով Հայաստանը 200 միլիոն դոլարի արտահանման վարկ կստանա՝ Ռուսաստանից նորագույն զինատեսակներ գնելու համար: 2015-ի հուլիսին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է պայմանագիրը։

ԱԺ ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողավի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը ապրիլի 11-ին հայտարարել է, որ ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է:

ՌԴ-ից գնվող զենքի գործարքով պարտավորությունների իրականացումը կվերահսկվի