Հայ-հնդկական երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները եւ այդ համատեքստում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հնդկաստան առաջիկա պաշտոնական այցի հետ կապված հարցեր են քննարկվել այսօր Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար Դիգվիջայ Սինգխի եւ նախագահի հանդիպման ընթացքում: Հնդիկ պետնախարարին այսօր ընդունել է նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ քաղաքական, առեւտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: