AM
8 November 2002 - 15:33 AMT

ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ ՎԵՐՋ ԵՐԵՎԱՆ ԿԱՅՑԵԼԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐ ԵՎՐՈՊԱՅԻՑ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻՑ

Նոյեմբերի կեսերին սպասվում է Եվրոպայի եւ Ասիայի հարցերով Կանադայի պետքարտուղար Հար Նաթսոնի այցը Երեւան: Նոյեմբերի 18-19-ը Երեւան է ժամանելու Իսպանիայի գլխավոր Եվրոպական քաղաքական վարչության պետ Ռիկարդո Դիեզը: Նոյեմբերի 27-28-ը Հայաստան կայցելի Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար, Հայաստան-Հունաստան համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Անդրեաս Լովերդոսը: