Պնդումները, թե Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմամթերք, Ադրբեջանի հերթական զառանցանքն է: Այս մասին հայտարարել է ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Միջազգային կոնվենցիաներով արգելվող սպառազինություն ու զինամթերք, հիմնականում, օգտագործում է ադրբեջանական կողմը և իր սովորության համաձայն` փորձում է ամեն ինչ ներկայացնել գլխիվայր: Ադրբեջանական կողմն իր այդ հայտարարությունների համար դեռ շատ է զղջալու», – ասել է նա, գրում է Tert.am-ը:
Ապրիլի 27-ին ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը գրել է, թե Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը մեղադրել է հայկական կողմին` միջազգային կոնվենցիաներով արգելված զինամթերք կիրառելու մեջ:
Նշվել էր, որ այդ մասին էլ լրատվամիջոցին փոխանցել է Ղազախստանի Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը: