AM
8 November 2002 - 15:28 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը բավարարվածություն են հայտնել Երեւանում առեւտրատնտեսական բնագավառում ռուս-հայկական փոխգործակցության առանցքային հարցերի վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման կապակցությամբ: Այդ մասին երկու երկրների ղեկավարները հայտարարել են երեկ երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Նախագահները նշել են, որ ձեռք բերված համաձայնությունների իրագործումը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության զարգացման համար: