Թբիլիսիի ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Փահրադ Հասանովը, որը փորձել է մեծ խմբաքանակով թմրադեղ իրացնել: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի ԶԼՄ-ները, անձնական ստուգման ժամանակ Հասանովի մոտ հերոինի հայտնաբերման փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: