AM
5 November 2002 - 18:21 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԵԼՈՒ Է ՄՈՍԿՎԱՅԻՑ ՍԹՐԱՍԲՈՒՐԳ` ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այսօր երեկոյան Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը մեկնելու է Սթրասբուրգ` նոյեմբերի 7-ին Եվրախորհրդի անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելու համար: Նախատեսված են նախարարի հանդիպումները Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի եւ Ագոյի խմբի անդամների հետ: Նշենք, որ Սթրասբուրգ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը մեկնելու է Մոսկվայից, որտեղ նա մասնակցում էր Կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագրի մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը` նվիրված Իրակի շուրջ ստեղծված իրադրությանը: