AM
20 May 2016 - 05:35 AMT

ԱԳՆ-ն ողջունել է ԼՂ դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող Չիլիի խորհրդարանի բանաձևը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող Չիլիի Պատգամավորների պալատի բանաձևը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը:

Հայտարարության մեջ ասված է. «Ողջունում ենք Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող Չիլիի Պատգամավորների պալատի բանաձևը»։

Չիլիի խորհրդարանի ստորին պալատը մայիսի 18-ին ընդունել է բանաձև, որով դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Փաստաթղթում դատապարտվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինուժի կողմից հայկական տարածքների վրա հրետանային կրակի եւ օդուժի օգտագործումը, 1994 թվականին կնքված հրադադարի խախտումը։ Միաժամանակ, Չիլիի ներկայացուցիչների պալատը վերահստատում է իր հավատարմությունը խաղաղությանը եւ կոչ է անում Ադրբեջանին, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ։