Ադրբեջանական «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցությունը դիմել է Բաքվի քաղաքապետարանին` խնդրելով նոյեմբերի 8-ին թույլատրել բողոքի ցույց անցկացնել ԱՄՆ դեսպանատան առջեւ: Ցույցի անցկացումը պատճառաբանվում է ԼՂՀ նախագահի պաշտոնում Արկադի Ղուկասյանի վերընտրման կապակցությամբ վերջինիս ԱՄՆ 46 կոնգրեսականի կողմից հղված շնորհավորանքներով: