AM
5 November 2002 - 18:27 AMT

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան ներկայացնող նոր համանախագահ Անրի Ժակոլենին` Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ Բաքվում անցկացրած հանդիպման ընթացքում հետաքրքրվել է վերջին ժամանակներս ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանում աճող տրամադրություններով: Այդ կապակցությամբ, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Աբիեւը նշել է, որ ադրբեջանցիների համբերությունն «անսահման չէ» եւ չի բացառել «օկուպացված տարածքների ուժային ճանապարհով ազատագրումը»: