AM
4 November 2002 - 18:20 AMT

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ ԵԿՈՂ ՏԱՐՎԱ ՀՈՒՆՎԱՐԻՆ

Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրոպայի Խորհրդի զեկուցող Թերրի Դեվիսը մտադիր է ղարաբաղյան հակամարտության գոտի այցելել 2003 թվականի հունվարին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Թ. Դեվիսը հայտնել է նաեւ, որ շարունակում է աշխատել զեկույցի վրա եւ հավաքել է բավական քանակությամբ տեղեկատվություն: Նա մտադիր է հանդիպել նաեԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: