Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից-պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդակցությանը, որը կկայանա նոյեմբերի 5-ին Մոսկվայում: Խորհրդակցության ընթացքում կքննարկվի Իրաքի շուրջ ստեղծված իրավիճակը: Նշենք, որ Պայմանագրի մասնակից պետությունների կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Կիրգիզիան, Ղազախստանը եւ Հայաստանը: