Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխաիլ Կասյանովի պաշտոնական այցը Հայաստան ուղղված է մեկ տարի առաջ սկսված աշխատանքի ավարտին` երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված տնտեսական բնույթի որոշ հարցերի կարգավորման վերաբերյալ պայմանավորվածության հիման վրա: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է կառավարության անդամների հետ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ: Նրա խոսքերով, դա վերաբերում է հայկական որոշ ձեռնարկությունների բաժնետոմսերի փոխանցմանը Ռուսաստանի առջեւ Հայաստանի կուտակած պարտքի դիմաց: Պուտինի կարծիքով, դա թույլ կտա երկու երկրներին փոխշահավետ տնտեսական հարաբերություններ սկսել «մաքուր էջից»: