Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով հունիսի 5-6-ը պաշտոնական այցով կայցելի Թեհրան։
Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Իրանի ղեկավարության հետ, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի և Իրանի միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքմանը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից:
Համաձայնագրի ստորագրումը կխթանի նաև երկկողմ զբոսարջությունը և կստեղծի առավել նպաստավոր պայմաներ ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելելություններրի համար, ուստի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարել համաձայնագրի ստորագրումը: