AM
4 November 2002 - 17:53 AMT

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

«Երկրի Բարեկամները» կազմակերպության գլխավորած մի քանի միջազգային բնապահպան եւ իրավապաշտպան խմբեր բողոքի արշավ են սկսել ընդդեմ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության, հաղորդում է Կասպյան նորությունների գործակալությունը: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքում կայացած սեմինարի ժամանակ նրանք հայտարարել են, որ այդ նախագիծը անդառնալի վնաս կհասցնի այն շրջանների միջավայրին եւ բնակչությանը, որոնց տարածքով կանցնի նավթատարը: