Հաճախակի են դարձել ճնշում գործադրելու դեպքերը ադրբեջանցիների նկատմամբ Մոսկվայի օդանավակայաններում, հայտարարել է ադրբեջանցի կոնֆլիկտոլոգ Արիֆ Յունուսը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով Բաքվի ԶԼՄ-ները, Մոսկվայի Թատերական կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ռուսաստանցիների վերաբերմունքը ադրբեջանցիների նկատմամբ կտրուկ վատթարացել է: Մոսկվայում անցկացրած երկու օրվա ընթացքում Արիֆ Յունուսը ականատես է դարձել ազգամիջյան հողի վրա տեղի ունեցած մի քանի ընդհարումների, մասնավորապես, ադրբեջանցիների ծեծի երեք դեպքի: Նրա խոսքերով, Մոսկվայում հաճախ տարածվում են հակակովկասյան բովանդակությամբ թռուցիկներ: