Մոսկվան պետք է մտածի Բաթումիից եւ Ախալքալակից ռուսաստանյան ռազմական բազաների դուրսբերման, այլ ոչ թե Վրաստանի տարածք լրացուցիչ ռուսական զինվորական ստորաբաժանումներ մտցնելու մասին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ հասարակության հետ կապերի դեպարտամենտի տնօրեն Կախա Սիխարուլիձեն` մեկնաբանելով ՌԴ Պետդումայում քննարկված հարցը` Վրաստանում հակաահաբեկչական գործողություններին ռուսական ստորաբաժանումների հնարավոր մասնակցության մասին: Ինչպես տեղեկացնում է «Դե-Ֆակտո» գործակալությունը` վկայակոչելով ռուսաստանյան աղբյուրները, Սիխարուլիձեի խոսքերով` Ռուսաստանի ռազմական բազաների դուրսբերումը Վրաստանի տարածքից Ռուսաստանի եւ Վրաստանի միջազգային պարտավորությունն է: