AM
22 June 2016 - 05:23 AMT

Հայկական մուլտֆիլմեր` Երևանի կինոթատրոններում

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ, «Մոսկվա», «Կինո Պարկ» և «Սինեմա Սթար» կինոթատրոններում, հունիսի 20-ից մեկնարկել է հայկական մուլտֆիլմերի ցուցադրման ծրագիրը:

Նպատակը երեխաներին հայկական արտադրության մերօրյա մուլտֆիլմերին ծանոթացնելն է:

Ծրագրի շրջանակում ցուցադրվում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանված մուլտֆիլմերը` «Վիշապագորգ», ռեժիսոր՝ Գայանե Մարտիրոսյան, «Սասնա Ծռեր», ռեժիսոր՝ Արման Մանարյան, «Զարմանադարան». ռեժիսոր՝ Անդրանիկ Թորոսյան, «Գորտը», ռեժիսոր՝ Անդրանիկ Թորոսյան, «Տարաշխարհիկները», ռեժիսոր՝ Գայանե Մարտիրոսյան, «Մի անգամ մի օր», ռեժիսոր՝ Նաիրա Մուրադյան: