AM
26 March 2007 - 11:49 AMT

Շառլ Ազնավուրի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել աղբյուրը Փարիզում, Շառլ Ազնավուրը ողջ եւ առողջ է եւ պատրաստվում է ապրիլի 20-ին Մոսկվայում կայանալիք իր համերգին: Իր հերթին, Հայաստանի ԱԳՆ-ն նույնպես հերքել է երգչի մահվան մասին լուրերը:

Մի շարք ռուսաստանյան ԶԼՄ-ներ հաղորդագրություն են տարածել այն մասին, որ հայտնի երգիչ եւ կոմպոզիտոր Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է:

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, յուրաքանչյուր շրջագայությունից առաջ Ազնավուրը պլանային հետազոտման է ենթարկվում կլինիկայում: