Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է փոխանցվել 1625-ի ձեռագիր Տոնացույց: Այս մասին տեցեկացնում է «Շողակաթ» հեռուստաընկերությունը:
Արծաթյա կրկնակազմով մատյանը հայ արծաթագործության լավագույն նմուշներից է և ներկայացնում է Կեսարիայի դպրոցը:
«Մենք ուրախ ենք, որ բարեպաշտ հավատացյալները հասկանում են, որ իրենց ընտանեկան սրբությունները՝ ժառանգաբար փոխանցված, պետք է փոխանցեն բուն օրրանին, եկեղեցուն, որտեղ դրանք բաց կլինեն հանրության համար», – ասել է Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:
Ձեռագիրն ընդօրինակել է Հովհաննես քահանան 1625-ին, կազմը պատրաստել է արփաթագործ Շահմիր Կարապետը 1656-ին:
Առաջին էջին պատկերված են Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ արքայական ընտանիքը մկրտելիս, Սուրբ Էջմիածին Մայր Տաճարը, Արարատը և Նոյան տապանը: Երկրորդ եջին՝ Մեսևոպ մաշտոցը, Սահակ Պարթևը և Ներսես Շնորհալին են: