AM
13 July 2016 - 14:48 AMT

Okean Elzy-ի մենակատարը գլխավոր դերը կխաղա Ռոման Բալայանի նոր ֆիլմում

Okean Elzy ուկրաինական ռոք-խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը կխաղա գլխավոր դերը ռեժիսոր Ռոման Բալայանի նոր կինոնկարում:

Ինչպես հայտնել է ինքը Բալայանը, ֆիլմը կրելու է «Հրեշտակը» անունը: Նրա նկարահանումները կսկսվեն 2017 թվականի մայիսին: Չմանրամասնելով սյուժեն, ռեժիսորը նշել է, որ այն պատմելու է հոգեկան խնդիրներով 17-ամյա դեռահաս աղջկա մասին:

«Նա գտնվում է հոգեբուժարանում ու փախնում է այնտեղից ամեն տարի: Վերջում պարզվում է, որ նա, այնուամենայնիվ, բանականությունը չի կորցրել», – մեջբերում է Բալայանին Sputnik-Արմենիա ռադիոկայանը:

Ռոման Բալայանը տասնյակից ավել ֆիլմերի ռեժիսոր է: Ամենահայտնի գործերն են «Թռիչքներ երազում և արթմնի» և «Մցենսկի գավառի Լեդի Մակբեթը» կտավները: